Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Պատերազմում ամենակարևորը դեռ մարդն է

Պատերազմում ամենակարևորը դեռ մարդն է
01.07.2023 | 15:12

«Վագները» հերթական անգամ ապացուցեց, որ պատերազմում ամենակարևորը դեռ մարդն է։ «Վագներին» հաջողվեց ստեղծել աշխարհի ամենամարտունակ բանակը, և սրա համար նրանք իրականացրին ընդամենը 2 գործողություն.

1. Արդյունքով իրենց արժանի լինելը ապացուցողներին նշանակեցին հրամանատարներ։

2. Կազմակերպեցին մարտական պայմաններին մաքսիմալ մոտ ուսումնական գործնթաց։

Ուկրաինական պատերազմը ապացուցեց նաև հաջորդ պատմական ճշմարտությունը՝ պատերազմներում կարևորագույն և որոշիչ գործոն է ազգային սպեցիֆիկան։

Տարբեր տեսանյութերում ուկրաինացիները ձեռք են առնում չեչեններին։ Եթե ռուսական բանակը կազմված լիներ չեչեններից, ապա Ուկրաինան վաղուց Մոսկվան գրաված կլիներ։ Նույնը՝ եթե ուկրաինացիների փոխարեն լինեին լեհերն ու ռումինացիները, և ՆԱՏՕ-ն իր ամբողջ զենքն էլ տար նրանց, միևնույն է, ռուսները շատ արագ ամբողջ Ուկրաինան արդեն գրաված կլինեին։ Ժամանակին այս ճշմարտությունը հասկանալով՝ Ժուկովը հարձակվեց Ստալինգրադի գերմանական թևերը պահող իտալական ու ռումինական զորքերի վրա, և հենց առաջին հարվածից ռազմաճակատը ճեղքվեց, ու գերմանացիները մնացին շրջապատման մեջ։

Աշխարհում կա 7 ազգ, որոնցից կազմված բանակները պատմականորեն ապացուցել են, որ իրենք ունենում են բարձր մարտունակություն։ Դրանք են՝ գերմանացիները, ռուսները, անգլոսաքսերը, ֆրանսիացիները, սերբերը, հրեաները և հայերը։

Երբ ոմանք մեզ փորձում են համոզել, թե մենք խոտակերներ ենք և գլուխներս կախ պետք է ապրենք՝ չհավատաք։ Աստված մեզ՝ Հայերիս, ստեղծել է որպես գիշատիչներ։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5785

Մեկնաբանություններ